«Մարզերի երեխաները մարզերում» ՀԿ-ի «MEM Առաջնորդական ակադեմիա»-ն նախատեսված է ՄԵՄ համայնքի երեխաների ու երիտասարդների, ինչպես նաև ՄԵՄ-ից դուրս այն թեկնածուների համար, ովքեր ցանկանում են զարգացնել առաջնորդական հմտությունները և պատրաստ են պատասխանատվություն կրել համայնքների և մարզերի զարգացման համար։ «MEM Առաջնորդական ակադեմիա»-ն բաղկացած է 4 փուլից, տևողությունը՝ 16-18 ամիս, ֆորմատը հիբրիդային է ՝ առցանց և անցանց (դեմ առ դեմ) հանդիպումների միջոցով։ ՄԵՄ ակադեմիան նպատակ ունի ձևավորել մարզային առաջնորդների նոր սերունդ՝ թվային ու մեդիագրագետ, 21-րդ դարի հմտություններով, արտակարգ իրավիճակների պատրաստ, իրազեկ ու ամուր արժեհամակարգով։ Նախագիծը իրականանում է ոչ ֆորմալ կրթության ձևաչափով՝ ներգրավելով ոլորտի լավագույն դասընթացավարներին, խթանելով ինքնաճանաչողությանը և ինքնակրթությանը։ Այն արձագանք է կրթական բացերին և 21-րդ դարի հմտությունների հրատապ պահանջին՝ նպաստելով համագործակցային մշակույթի ձևավորմանն ու համաչափ զարգացմանը Հայաստանում։
Ակադեմիայի հետևում կանգնած մարդիկ
Առաջին փուլը կոչվում է «Դեպի ինքնաճանաչողություն»: Այս փուլում ուսումնասիրում են ինքնաճանաչողություն և աձնային աճ, փափուկ հմտություններ, էկոկրթություն, անգլերեն:
Մենք տրամադրում ենք նաև
Անվճար վեբինարներ
որոնք հասանելի են Դիսքորդում, իսկ որոշ մասը՝ յութուբյան ալիքում։ Դրանք շա՜տ օգտակար են ինքնազարգացման, հմտությունների բարելավման համար։
Այցելել Յութուբյան ալիքRegion Children
Մեր գործընկերները
Աջակցում են մեր գաղափարներին
Մեր գործունեության խթանն են

«Այբ» կրթական հիմնադրամի ՀԽ նախագահ

Teracloud ընկերության տնօրեն

Reading համալսարանի դոկտոր

Customer Service և տվյալների որակի ղեկավար Ntropy Network Inc-ում
դառնալով հայրենանվեր գործունեության հովանավորներից մեկը։ Դու կարող ես նվիրաբերել գումար reArmenia հարթակի միջոցով։